Վիճահարույց կրճատումներ. չնայած դասախոսների բողոքներին` Հայաստանում ֆրանսիական համալսարանը սկսել է նոր ուսումնական տարին
Հայաստանում ֆրանսիական համալսարանի 29 դասախոսներ անցյալ ամիս հակասական պայմաններում ազատվել են աշխատանքից և նոր ուսումնական տարին կդիմավորեն գործազուրկի կարգավիճակով:
Համալսարանի ղեկավարությունն ասում է, որ այս դասախոսների ազատման պատճառն ինչպես նրանց աշխատանքային պայմանագրերի ժամկետի լրանալն է, այնպես էլ նրանց` համալսարանում աշխատելու անհրաժեշտ որակական պահանջներին չհամապատասխանելը և համալսարանի ներքին կարգապահական նորմերին չհետևելը: Reply |