Բողոք. Ելփինի բնակիչներն արգելում են երկրաբանների աշխատանքները` անվտանգության և բնապահպանական նկատառումներից ելնելով
Վայոց ձորի մարզի Ելփին գյուղի բնակիչներն ու փոխգյուղապետն ասում են, որ գյուղի ավագանին որոշում է ընդունել, որով արգելում է «Արգամիկ» ընկերությանը երկրաբանահետախուզական աշխատանքներ իրականացնել գյուղում (1400 բնակիչ), որը բնապահպանական առումով զգայուն տարածք է:
Ընկերությունն աշխատանքները գյուղում սկսել է ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարության կողմից 05.09.2008 թվականին տրված արտոնագրի հիման վրա, որը թույլ է տալիս տվյալ ընկերությանը գյուղի տարածքում պղնձամոլիբդենային երևակումների քարտեզագրում իրականացնել: Reply |