Մաքրո՞ւմ են տունը. վարչապետը վճռականորեն է տրամադրված պայքարելու կոռուպցիայի դեմ
Ապրիլի 9-ին ՀՀ վարչապետ նշանակված Տիգրան Սարգսյանը, ով երկար տարիներ Կենտրոնական բանկի նախագահն էր, Հայաստանում անկախության 17 տարիների ընթացքում աննախադեպ դարձած մի երևույթի առաջամարտիկը դարձավ. սկսեց հանրության առջև բացեիբաց խոսել պետության «վարակավոր» արատների մասին՝ տեղի տալով հանրության 2 տարբեր կարծիքների՝ «արդար մարդ է երևում, գուցե նա մի բան անի էս երկրի համար» և «հերթական ձևերն են թափում՝ թոզ փչելով մարդկանց աչքերին»:
«Մենք ունենք հազարավոր կաշառակերներ: Եթե մենք ունենք 2000 հարկ հավաքող հարկային տեսչությունում, 200.000 մարդիկ էլ կան, որոնք երազում են այդ պաշտոնը զբաղեցնելու մասին: Բայց ոչ այն բանի համար, որ նրանք պատրաստ են ազնիվ ծառայելու պետությանը, այլ որովհետև նրանք տեսնում են հնարավորություն` արագ հարստանալու»,- հունիսի 26-ին կայացած կառավարության նիստի ժամանակ հայտարարեց վարչապետ Սարգսյանը: Reply |