Տուրիզմ-2008. գների բարձրացմանը զուգահեռ անհրաժեշտություն է դառնում սպասարկման որակի բարելավումը
5-6 տարի առաջ մեկնարկած Վրաստանում հանգստանալու բումը թեև փոքր-ինչ մեղմվել է, բայց շարունակում է անդրադառնալ հայաստանյան հանգստավայրերի շահույթի վրա` տարեցտարի արձանագրելով ավելի մեծ հոսք դեպի սևծովյան Քոբուլեթ, Ուրեկի, Բաթում քաղաքներ:
Եթե 2006 թ. Հայաստանից Վրաստան է մեկնել 30-40.000 հովեկ, ապա 2007-ին` 40-50.000: Պատճառը, ինչպես բացատրում են տուրգործակալությունների աշխատակիցները, անհամեմատ բարձր գներն են, որ, ի տարբերություն վրացականի, առաջարկում է հայաստանյան շուկան: Reply |