Ապագայի սերմեր. «ԷյԹիՓի»-ն նոր անտառների հիմք է դնում
Մյուս տարվանից «Հայաստան ծառատունկ ծրագիր» («ԷյԹիՓի») կազմակերպության` Երևանից մոտ 120 կմ հեռավության վրա գտնվող Լոռու մարզի Մարգահովիտ գյուղի տնկարանը տարեկան 1 մլն տնկի կմատակարարի:
12 հա տարածք զբաղեցնող հողակտորում աճեցված տնկիները ոչ միայն տնկվելու են հարակից անտառներում, այլև տրամադրվելու են տարբեր կազմակերպությունների ու համայնքների, որոնք ինքներն են տնօրինելու իրենց ծառատունկը: Reply |