«Քաղաքակիրթ» բանավեճերի ժամանակը. իշխող կուսակցության ներկայացուցչի կարծիքով`Հայաստանում հանրահավաքների շրջանն անցել է
Իշխող Հանրապետական կուսակցության բարձրաստիճան անդամներից մեկը հերքել է այն պնդումները, թե ընդդիմության օգոստոսի 1-ի հանրահավաքը մտահոգում է իշխանության ներկայացուցիչներին` նշելով, թե «Հայաստանում հանրահավաքների շրջանն անցել է»:
Միաժամանակ Հայաստանի հանրապետական կուսակցության (ՀՀԿ) մամլո խոսնակ և ԱԺ պատգամավոր Էդուարդ Շարմազանովը հայտարարել է, թե ցանկացած բախում կամ սադրանք հակասում է հասարակության շահերին: «Այսօր պետք է քաղաքակիրթ, նորմալ քաղաքական բանավեճերի միջոցով իրականացնել քաղաքական պայքարը: Իհարկե, յուրաքանչյուր քաղաքական ուժ ինքը պետք է որոշի, թե ինչ մարտավարություն է ուզում որդեգրել»,- երկուշաբթի ասել է Շամազանովը լրագրողներին: Reply |