Բանակցային հարցեր. Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները հանդիպում են Մոսկվայում` քննարկելու մադրիդյան առաջարկները
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների մոսկովյան հանդիպմանը նախորդել էին միջազգային միջնորդների ակտիվ ջանքերը` երկու հարևան երկրների միջև կարգավորման հնարավորություններ ապահովելու առումով:
Հունիսի 6-ին Սանկտ Պետերբուրգում երկու երկրների նախագահների հանդիպումից հետո սա արտգործնախարարներ Էդվարդ Նալբանդյանի և Էլմար Մամեդյարովի առաջին հանդիպումն էր: Այն ժամանակ կողմերը լավատեսորեն էին արտահայտվել Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) Մինսկի խմբի միջնորդությամբ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի բանակցային գործընթացի ապագայի մասին: Reply |