Քաջ դաշնակցականները. Ազգայնական կուսակցությունը իր բողոքի ձայնն է բարձրացնում Թուրքիայի նախագահի` Երևան կատարելիք այցի առնչությամբ
Երեքշաբթի դաշնակցության հրավիրած հանրահավաքում Ազգային ժողովի փոխնախագահ դաշնակցական Հրայր Կարապետյանը կոչ արեց մասնակցել սեպտեմբերի 6-ին Թուրքիայի նախագահ Գյուլի դեմ կազմակերպվելիք ցույցերին, որոնք կսկսվեն օդանավակայանից։
Թեև հանրահավաքը նվիրված էր Ղարաբաղի անկախության հանրաքվեի 17-ամյակին, այսուհանդերձ շեշտադրումները ուղղված էին հայ-թուրքական հարաբերություններին և սեպտեմբերի 6-ին Գյուլի` Հայաստան այցին։ Հանրահավաքը Երևանի քաղաքապետարանը մերժել էր, իսկ վարչական դատարանը` չեղյալ համարել այդ մերժումը։ Դաշնակցության բյուրոյի անդամ, կրթության և գիտության նախկին նախարար Լևոն Մկրտչյանը հայտարարեց, որ Թուրքիայի հետ հարաբերությունները չեն կարող բարելավվել, եթե նա չճանաչի 1915 թ. Օսմանյան Թուրքիայում տեղի ունեցած Հայոց ցեղասպանությունը։ «Թուրքիայի բարձրաստիճան պաշտոնյան առաջին անգամ անկախ Հայաստան է գալիս ոչ թե իբրև զավթիչ, իբրև ջարդարար, այլ իբրև հյուր, և մենք պարտավոր ենք, հարգելով ժողովրդավարության օրենքները, մեր միասնական կամքը ցույց տալու այս բարձրաստիճան հյուրին, ապացուցելու, որ կան խնդիրներ, որոնք անանց արժեք են հայ ժողովրդի համար և կապված են նրա գոյության հետ»,- ասաց նա։ Reply |