Վերլուծաբանի կարծիք. Ռուսաստանը ճանաչում է երկու սուբյեկտ, սակայն տարածաշրջանը ստանում է միայն մեկ նոր սուբյեկտ
Հնգօրյա ռուս-վրացական պատերազմի ամենալուրջ արդյունքը Հարավային Կովկասում նոր սուբյեկտի առաջացումն էր, որը Հարավային Օսիան է. այս եզրակացությունն է անում Կովկասի ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը շաբաթվա սկզբին Հարավային Օսիայի ու Աբխազիայի հակամարտություններին նվիրված կլոր սեղանի ընթացքում։
Նա բացատրում է, որ 90-ականների անկախության պայքարի տարիներին, ի տարբերություն Աբխազիայի և Ղարաբաղի, Հարավային Օսիայում տեղի չունեցան էթնիկ զտումներ, և այստեղ բնակչությունը շերտավորված էր վրացիներով ու օսերով: Reply |