Comments

Պայծառ գաղափար. Կառավարությունը ստեղծում է «Լույս» հիմնադրամը` խրախուսելու արտասահմանում կրթություն ստանալը

Մինչև 40 տարեկան ՀՀ քաղաքացիներ և սփյուռքահայեր պետության օժանդակությամբ հնարավորություն կստանան ԱՄՆ-ի, Եվրոպայի, Ճապոնիայի, Ռուսաստանի ու Չինաստանի ամենաբարձր վարկանիշ ունեցող (մոտ 130) բարձրագույն ուսումնական հաստատություններում կրթություն ստանալու։ Այդ նպատակով ստեղծել է «Լույս» հիմնադրամը, որն իրականացնելու և ֆինանսավորելու է ծրագիրը։

Անցյալ տարվա սեպտեմբերին նախաձեռնության հեղինակ Հայաստանի Գիտությունների ազգային ակադեմիայի թղթակից անդամ, ֆիզիկոս Արթուր Իշխանյանը նամակ ուղարկեց իշխանություններին, որում ասվում էր, թե բարձր վարկանիշ ունեցող բուհերն ապահովում են կրթության այնպիսի որակ և ստանդարտներ, որոնք անհասանելի են մեր բուհերի համար: Նաև ասված էր, որ Հայաստանի կրթական ռազմավարության գլխավոր բաղադրիչներից մեկը պետք է դառնա այդ բուհերում հայ ուսանողների կրթությունն ապահովելը։ Թեև նամակը ստորագրել են ակադեմիկոսներ ու բուհերի դեկաններ ու ամբիոնի վարիչներ, սակայն որոշ իշխանական շրջաններում այն վիրավորանք համարեցին հայրենի գիտության նկատմամբ։

Reply

Comments are welcomed and encouraged. However, comments not pertaining to the topic or containing slander or offensive language will be deleted. You have to be registered to be able leave your comment. Sign in or Register now for free. See our Privacy Policy.
7
25.08.2009 18:10
У меня вопрос.а можно сразу поступить в иностранные вузы?Я готовлюсь сдать ЕГЭ в 2010 году.Мне очень интересно могу ли я сразу поступить в иностранный ВУЗ?И что для этого нужно.Буду благодарен если кто то ответит на e-mail byakugan00@mail.ru.Заранее всем спасибо
6
12.01.2009 20:39
Միայն այն փաստը, որ ուսանողները հայոց լեզվի, պատմության և մշակույթի քննություններ կհանձնեն, արդեն տարբերություն է առաջացնում մյուս ծրագրերի համեմատ, բացի այդ, որքան հասկացա, ի տարբերություն այլ կրթաթոշակային ծրագրերի (Muskie Fellowship և այլն, շեշտը կդրվի զուտ գիտելիքների առկայության վրա,չեն պահանջվի միջազգային ուսումնական ֆինանսավորվող ծրագրերին բնորոշ այնպիսի հիմնավորումներ, թե ինչ կտա այդ ծրագիրը քո երկրին..., մյուս կողմից, եթե խոսքը գնում է հեղինակավոր բուհերի մասին, ապա զուտ անցնող ուսանողն ի վիճակի չի լինի այնտեղ սովորելու առանց հիմնարար բազայի: Իսկ եթե նա ունի հիմնարար գիտելիքներ, թող սովորի, ի վերջո նա մեր երկրի քաղաքացին է, գումարելիների տեղափոխությունից գումարը չի փոխվում:
5
03.10.2008 14:28
Dear Garegin, please note that it is clearly written that only a very-very restricted number of students are studying at world’s top universities. This is important to understand the whole program. The principal aim of this program is to encourage the education in the top universities (not any university as you mean) and to suggest real conditions for these students to come back and get comfortable employment in Armenia.
4
03.10.2008 14:16
Հարգելի Աննա, ես էլ եմ կիսում մտահոգություններդ ու այդ պատճառով կարդացի ծրագրի հայեցակարգը ԿԳ նախարարության կայքէջում՝ http://edu.am/index.php?id=-1621&topMenu=13&menu1=-1&menu2=13&arch=0 Եվ պիտի ասեմ, որ փաստաթուղթն ինքնին հստակ նպատակաուղղված է ուղեղների արտահոսքի նվազեցմանը։ Ավելի ճիշտ, նկատվում է ձգտում՝ ներկայում փաստացի դիտվող ուղեղների լայն արտահոսքի մի մասը վերափոխելու որակյալ արտահանման։ Երևում է, որ արտահայտված ձգտում կա «ասֆալտ փռողների» կարգավիճակով փախչողների մի մասին կարգին բուհեր ուղարկելու, նորմալ կրթություն տալու և ապա հետ բերելու Հայաստան։ Հետո էլ, նկատվում է, որ ձգտում կա արտահոսքի մի ուրիշ մասը կանխելու։ ՈՒղղակի, ճիշտ ես, որ խնդիրն այն է, թե մեր պաշտոնյաներն ի վերջո ինչպես կվերափոխեն այս նախաձեռնությունը։ Միշտ էլ բարի ցանկություններից սկսվում է, լավ բառեր են ասում ու հետո երբ բանը գալիս է հասնում գործին, պարզվում է, որ սիստեմն այլ բան է անում։ Պարզ է, որ կձգտեն ամեն կերպ այլափոխել սկզբունքները։ Բայց դե, դա պարզ կդառնա, երբ նախագիծը վերջնական որոշման կվերածվի։ Եկենք հետևենք, թե ինչ ընթացք կլինի (ես չեմ զարմանա, որ հաջորդ տարբերակը սրա հետ էլ կապ չունենա – համակարգի տղաները հո քնած չեն)։
3
02.10.2008 00:14
Does this mean the whole model of the American University of Armenia (whereby professors from abroad come to teach students in Armenia, instead of taking students abroad) is now declared wrong? This, of course, is nonsence. And I agree with the previous comment that this opens up opportunities for corruption as well as brain-drain (and note that I am not against allowing bright kids to study abroad---it's just the way these selections will be made and they way most of these kids will NOT return to Armenia because of the conditions back home makes me nervous!). Has the Prime Minister been informed how many people from Armenia ALREADY get educated abroad using sholarships made available by these same universities and various other scholarship funds (e.g., Muskie Fellowship, among others)? Has the Prime Minister bothered to bring any of those graduates back first, before deciding to create a fund to pay for people to go and study. I guess not. So what are we REALLY trying to accomplish here?
2
01.10.2008 15:45
We have just to many arrogant (e.g narcissistic ) and incompetent politicians in Armenia and Diaspora! I viste Armeian almost 3 times a year... Armenia is not able to understand Diaspora and Diaspora is not able to change the ill mentality of most of our politicians in Armenian
1
01.10.2008 08:51
Հետաքրքիր է. փաստորեն ուղեղների արտահոսքի դուռ է բացվում` պետական մակարդակով ու հովանավորությամբ: Ինչպես նաև կաշառքի նոր դաշտ: Թեև կասկածից դուրս է, որ համապատասխան պաշտոնյաների ու կապեր ունեցողների երեխաները կօգտվեն առաջին արտոնությամբ, հետո նոր մնացած խելացիները: Ինչ պայծառ գաղափար ուզում ես դիր հին սիստեմի մեջ, այն աշխատելու է հին մեխանիզմով:
Comments are welcomed and encouraged. However, comments not pertaining to the topic or containing slander or offensive language will be deleted.
The content of this field is kept private and will not be shown publicly.
  • Lines and paragraphs break automatically.
  • Allowed HTML tags: <a> <em> <strong> <cite> <code> <ul> <ol> <li> <dl> <dt> <dd><br><p>
  • Web page addresses and e-mail addresses turn into links automatically.

More information about formatting options

CAPTCHA
This question is for testing whether you are a human visitor and to prevent automated spam submissions.