Նոր «Ռուսաստան» Հայաստանում. նախագահ Մեդվեդևն իր այցի ընթացքում շեշտում է բարեկամական հարաբերությունները դաշնակցի հետ
Երեքշաբթի` Հայաստան կատարած իր առաջին պաշտոնական այցի երկրորդ օրը ,Ռուսաստանի նախագահ Մեդվեդևը կարևորեց հարաբերությունների խորացումը իր կովկասյան դաշնակցի հետ:
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հետ բանակցությունները սկսելուց առաջ Մեդվեդևը Սարգսյանի հետ մասնակցեց Երևանի կենտրոնում Ռուսաստանի հրապարակի բացման արարողությանը, որին ներկա էին հազարավոր երևանցիներ: (Հրապարակը գտնվում է քաղաքապետարանի, Մոսկվայի տան և Մյասնիկյանի արձանի միջև, որտեղ եղան մարտի 1-ի և 2-ի հետընտրական խժդժությունները:) Իր ելույթում Մեդվեդևը բարձր գնահատեց հարաբերությունները երկու երկրների միջև` նշելով, որ անվանակոչությունը հաստատում է եղբայրական զգացմունքների անկեղծությունը նրանց միջև: Նախագահ Սարգսյանն իր բացման խոսքում հիշեց, որ հրապարակի մոտակայքում է եղել Երևանի բերդը, որի վրա 1827 թ. նոյեմբերի 1-ին առաջին անգամ ծածանվել է Ռուսաստանի դրոշը: Դա նաև մի տեղ է, որտեղ առաջին անգամ բեմադրվել է Ալեքսանդր Գրիբոյեդովի «Խելքից պատուհասը» հանրահայտ պիեսը` հեղինակի ներկայությամբ։ Երկու նախագահներն էլ հրապարակը ներկայացրին որպես երկու ժողովուրդների բարեկամության խորհրդանիշ։ Reply |