Քննարկում. Վերլուծաբանները դիտարկում են Լեռնային Ղարաբաղի հիմնահարցը տարածաշրջանային զարգացումների լույսի ներքո
Օգոստոսյան հնգօրյա պատերազմի բերած ամենակարևոր փոփոխությունը ղարաբաղյան հակամարտության շուրջ այն է, որ նվազել է պատերազմական ռիսկը։ Այս տեսակետը հինգշաբթի հայտնեց Կովկասյան ինստիտուտի քաղաքական հետազոտությունների բաժնի ղեկավար Սերգեյ Մինասյանը` ղարաբաղյան հիմնահարցին նվիրված քննարկմանը։
«Նախադեպը, որ նախկին մետրոպոլը (Թբիլիսին) չկարողացավ կրկնել սերբական Կրայինայի նախադեպը (երբ խորվաթները գրավեցին սերբական Կրայինա ինքնավարությունը), երկար ժամանակ պատրաստվելուց ու զինվելուց հետո չկարողացավ ոչնչացնել մի դե ֆակտո պետություն (Հարավային Օսիան), ուժեղ ազդանշան էր Բաքվին»։ Նա ասաց, որ ղարաբաղյան հիմնահարցի շուրջ ակտիվացումները պայմանավորված են այն հանգամանքով, որ օգոստոսյան հնգօրյա պատերազմը արմատապես փոխել է տարածաշրջանի անվտանգության համակարգը։ Reply |