Հայրենասիրական հպարտություն. յոթ զավակների հայրն ասում է` ծառայությունը հարմարավետությունից վեր է
Դարպասի ճռռոցի վրա տան դուռը բացվեց, ու մի հղի կին դուրս եկավ` հետևից զինվորական հագուստով մի տղամարդ։ Մեզ տեսնելով՝ ժպիտը տարածվեց դեմքին ու ներս հրավիրեց՝ «էկե՛ք, էկե՛ք», էնպես, կարծես հարյուր տարվա բարեկամներ էինք, բայց իրար առաջին անգամ էինք տեսնում։ Ներսում աղքատություն ու ցուրտ, խունացած պատեր` հսկա ճաքերով, կոտրված ապակիներով պատշգամբ, մահճակալներ ու սեղան՝ աղքատիկ կերակուրով, թթու և կիսատ օղու շիշ։ «Նստե՛ք, նստե՛ք»,- ուրախ-ուրախ ասաց տանտերը։ Ու եթե հետը սկսեինք խմել, այդպես էլ չէր հարցնելու, թե ով ենք և ինչի ենք եկել: Ստիպված ես հարցրի. «Չե՞ք ուզում իմանալ, թե ովքեր ենք»։ «Ինչ կարևոր է»,- ասաց տանտերը։
Արմեն Ավետիսյանը` Աչաջուր գյուղում իր սխրանքներով հայտնի մարտիկը, 1988 թվականից (երբ Ղարաբաղյան պատերազմը սկսվեց) մինչև այսօր Վազաշեն գյուղի մերձակա սահմաններն է պաշտպանում, մասնակցել է Ղարաբաղյան ճակատի մարտերին Լաչինի միջանցքում։ Reply |