Ի հայտ են գալիս. Հայ կին միասեռականները բարձրացնում են վարագույրը
Երբ Շուշանն առաջին անգամ ծնողներին ասաց, որ ինքը միասեռական է, միանգամից զգաց, որ այլևս այդ ընտանիքի անդամ չէ։ Քանդելով հարազատների հետ երկակի կյանքի պատնեշը` քանդվեց նաև ավանդական պատկերացումներով հարազատության ընկալումը, որի ավերակների վրա կառուցվեց իրեն ծնողներից օտարացնող մեկ այլ պատնեշ։
Մեկ տարի անց նա իր միասեռական լինելու մասին հայտարարեց ու «ի հայտ եկավ» արդեն ամբողջ Երևանով, երբ 9 միասեռական արվեստագետ կանանցով Զարոբյան փողոցում գտնվող Ուտոպիանա կազմակերպությունում բացեցին «Գալիս եմ մոտդ, որ հետդ չլինեմ» ցուցահանդեսը` վիդիեոարտ, ինստալյացիա, գեղանկար, ընթերցանություն։ Նրանք դարձան Հայաստանի առաջին քաղաքացի կանայք (2-ը սփյուռքահայ են), որ ի հայտ եկան որպես միասեռական հասարակության առաջ: Reply |