Օգնության ջանքեր. Կոնգրեսի հայկական հարցերի հանձնախումբը հորդորում է պետքարտուղարությանը շարունակել աջակցությունը
Ապրիլի 3-ին Կոնգրեսի հայկական հարցերի հանձնախմբի 34 անդամներ աջակցող նամակ են ուղարկել Պետական արտաքին գործառնությունների հատկացումների ենթահանձնաժողովի նախագահ Նիթա Լոուին (դեմոկրատ` Նյու Յորքի նահանգից) և բարձրաստիճան անդամ Քեյ Գրանգերին (հանրապետական` Տեխասի նահանգից)` խնդրելով, որ 2010 թ. ֆինանսական տարվա հատկացումների օրինագծով շարունակվի «ԱՄՆ օգնությունը Հայաստանին և կովկասյան տարածաշրջանի խաղաղությանն ու կայունությանը նպաստող այլ օգնություն»:
«Հայաստանի ժողովուրդը շարունակում է կրել Թուրքիայի և Ադրբեջանի կրկնակի շրջափակման աղետալի ազդեցությունը: Համաշխարհային բանկի մի քանի տարի առաջ կատարված հաշվարկներով` այդ հակաօրինական գործողությունները տարեկան մոտ 720 միլիոն դոլարի վնաս են հասցնում Հայաստանին: Շրջափակման հետևանքով [միայն 2008 թվականին] Հայաստանի տնտեսությանը հասցվել է մոտ 680 միլիոն դոլարի վնաս` հավելյալ տրանսպորտային ծախսերի, ավելի բարձր գների և կորսված ներդրումների պատճառով, որպես ռուս-վրացական վերջին հակամարտության հետևանք: Reply |