Մշակույթ | 16.03.10 | 16:28
Մեծ ժողովրդականություն վայելող հումորային «Կարգին հաղորդումը» արդեն մի քանի շաբաթ` չի հեռարձակվում` հեռուստադիտողների մոտ ենթադրությունների տեղիք տալով, որ հաղորդման բովանդակությունը չի համապատասխանում Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի չափորոշիչներին:
Մշակույթ | 04.03.10 | 12:31
Համաշխարհային հռչակ վայելող գեղանկարիչ Մարտիրոս Սարյանի ծննդյան 130-ամյակը Հայաստանում հոբելյանական չեն համարում, իսկ ահա Ռուսաստանում, որտեղ ծնվել, մեծացել և ուսանել է մեծ արվեստագետը, ըստ նրա թոռնուհու, որն իր պապի տուն-թանգարանի տնօրենն է Երևանում, արդեն միջոցառումներ են կազմակերպվել և դեռ կազմակերպվելու են:
Մշակույթ | 02.03.10 | 16:01
Մարտի 2-ին մեկնարկեց արդեն երրորդ տարին անցկացվող «Թատրոն-X» թատերական փառատոնը, որն այս տարի առանձնանում է մասնակից թատրոնների թվով:
Մշակույթ | 02.03.10 | 11:58
Հայաստանի ճարտարապետների միության նախագահը կտրականապես դեմ է, որ «Մոսկվա» կինոթատրոնի բացօթյա դահլիճի տեղում վերակառուցվի Սբ Պողոս-Պետրոս եկեղեցին, թեև կառավարությունն արդեն հաստատել է այդ որոշումը:
Նախորդ շաբաթ ՀՀ կառավարությունը հերթական նիստի ժամանակ ընդունել է «Մոսկվա» կինոթատրոն» ՍՊԸ տնօրինության առաջարկությունը Երևանի Աբովյան 18 հասցեում գտնվող սեփականության իրավունքով ընկերությանը պատկանող «Մոսկվա» կինոթատրոնի ամառային դահլիճի շենքի զբաղեցրած հողատարածքն անհատույց` սեփականության իրավունքով օտարել Մայր Աթոռ Սբ Էջմիածնին` նախկինում խորհրդային իշխանությունների կողմից 1930-ականներին քանդված Սբ Պողոս-Պետրոս եկեղեցու տեղում նոր եկեղեցի կառուցելու համար։
Մշակույթ | 26.02.10 | 15:25
www.gov.am
Կառավարությունն ընդունել է «Մոսկվա» կինոթատրոն» ՍՊԸ տնօրինության առաջարկությունը Երևանի Աբովյան 18 հասցեում գտնվող սեփականության իրավունքով ընկերությանը պատկանող «Մոսկվա» կինոթատրոնի ամառային դահլիճի շենքի զբաղեցրած հողատարածքն անհատույց` սեփականության իրավունքով օտարել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին` նախկինում խորհրդային իշխանության կողմից քանդված Սուրբ Պողոս-Պետրոս եկեղեցու տեղում նոր եկեղեցի կառուցելու համար։
Մշակույթ | 24.02.10 | 12:55
http://www.aa.com.tr
Երկուշաբթի Վանի փոխնահանգապետը հայտարարել է, որ Վանի հայկական եկեղեցիները պետք է վերանորոգվեն:
Ինչպես «Անատոլու» գործակալությանը հայտնել է Վանի փոխնահանգապետ Հալիլ Բերքը, որ Չարփանաք կղզու և Յուքարի Բաքրաշլը գյուղի եկեղեցիները վերանորոգվելու են նահանգապետարանի նախաձեռնած մի ծրագրի շրջանակում:
Մշակույթ | 23.02.10 | 16:27
Գազի սակագների հնարավոր բարձրացումն անմիջականորեն կազդի պետական թատրոնների գործունեության վրա, քանի որ թատրոններում, ինչպես նաև մյուս պետական հաստատություններում, 2010 թ. բյուջեով գազի համար ավելի ցածր գումարներ են նախատեսվել:
Մշակույթ | 19.02.10 | 16:42
Բելառուսում անցկացված հոգևոր երաժշտության միջազգային փառատոնում Հայաստանից Գեղարդավանքի երգչախումբը հինգ երկրների 40 խմբերի շարքում արժանացել է բարձրագույն` Գրան պրի մրցանակի:
Մշակույթ | 17.02.10 | 16:51
Այս տարվա մայիսին Օսլոյում կայանալիք «Եվրատեսիլ 2010» երգի մրցույթում Հայաստանը ներկայացնող Եվա Րիվասի երգը բողոքի ալիք է բարձրացրել Թուրքիայում, որտեղ պնդում են, թե Հայաստանի երգն ունի «քաղաքական ենթատեքստ և ակնարկ է Հայոց Ցեղասպանությանը»:
Մշակույթ | 16.02.10 | 13:02
Mediamax News Agency
Համաշխարհային ճանաչում ունեցող ռոք-երաժիշտներ Իէն Գիլանը (Deep Purple) եւ Թոնի Այոմին (Black Sabbath, Heaven and Hell) գործիքներ են նվիրել Գյումրիի թիվ 6 երաժշտական դպրոցին:
Readers' comments
Read commented Article
Read all 12 comments
Comments are welcomed and encouraged. However, comments not pertaining to the topic or containing slander or offensive language will be deleted. You have to be registered to be able leave your comment. Sign in or Register now for free.