Վանի հայկական եկեղեցիները պեք է վերանորոգվեն
Վանի Վարագավանք միջնադարյան վանական համալիրի ավերակները Ինչպես «Անատոլու» գործակալությանը հայտնել է Վանի փոխնահանգապետ Հալիլ Բերքը, որ Չարփանաք կղզու և Յուքարի Բաքրաշլը գյուղի եկեղեցիները վերանորոգվելու են նահանգապետարանի նախաձեռնած մի ծրագրի շրջանակում: Բերքն ասել է, որ նախագիծը նպատակ ունի խթանել զբոսաշրջության զարգացումը Վանի նահանգում: «Այստեղ չորս կղզի կա, այդ թվում` Վանա լճի Աղթամար կղզին: Յուրաքանչյուր կղզի եկեղեցի ունի: Միայն Աղթամարի եկեղեցին է վերանորոգվել: Չարփանաք կղզու և Յուքարի Բաքրաշլը գյուղի եկեղեցիները նույնպես կվերանորոգվեն մեր կողմից մշակված նախագծի շրջանակներում»,- ասել է Բերքը: Յուքարի Բաքրաշլը գյուղում գտնվող Վարագավանք վանական համալիրը յոթ եկեղեցի ունի: Ամենահինը Սուրբ Սոֆիայի եկեղեցին է` կառուցված 8-րդ դարում: Չարփանաք կղզու եկեղեցին կառուցվել է 6-րդ դարում, վերանորոգվել 1462 թվականին: 1703 թվականի երկրաշարժից հետո եկեղեցին վերանորոգվել է 1712-1720 թվականներին: Ի գիտություն. Այս նյութը, ինչպես նաև այս խորագրի ներքո ներկայացվող «ԱրմենիաՆաուի» մյուս նյութերը հրապարակվում են անփոփոխ: «ԱրմենիաՆաուն» պատասխանատվություն չի կրում ճշգրտության և թարգմանության համար:
Other Articles in Մշակույթ
|
Readers' comments
Read commented Article
Post a comment
Read all 3 comments
Comments are welcomed and encouraged. However, comments not pertaining to the topic or containing slander or offensive language will be deleted. You have to be registered to be able leave your comment. Sign in or Register now for free.