«Մոսկվա» կինոթատրոն. դարձ ի շրջանս յուր. փորձառու ճարտարապետը դեմ է կինոթատրոնի հաշվին եկեղեցու կառուցմանը«Մոսկվա» կինոթատրոնի ամառային դահլիճի տեղում կկառուցվի եկեղեցի: Նախորդ շաբաթ ՀՀ կառավարությունը հերթական նիստի ժամանակ ընդունել է «Մոսկվա» կինոթատրոն» ՍՊԸ տնօրինության առաջարկությունը Երևանի Աբովյան 18 հասցեում գտնվող սեփականության իրավունքով ընկերությանը պատկանող «Մոսկվա» կինոթատրոնի ամառային դահլիճի շենքի զբաղեցրած հողատարածքն անհատույց` սեփականության իրավունքով օտարել Մայր Աթոռ Սբ Էջմիածնին` նախկինում խորհրդային իշխանությունների կողմից 1930-ականներին քանդված Սբ Պողոս-Պետրոս եկեղեցու տեղում նոր եկեղեցի կառուցելու համար։ «Ինձ մոտ այնպիսի տպավորություն է, որ մենք ամեն ինչ անում ենք, որ միայն եկեղեցի կառուցենք,- «ԱրմենիաՆաուին» ասել է ճարտարապետների միության նախագահ Մկրտիչ Մինասյանը: - Բացի այդ, բացօթյա դահլիճի տարածքը շատ փոքր է, իսկ այդ եկեղեցին տարիներ առաջ զբաղեցրել է ամբողջ «Մոսկվա» կինոթատրոնի տարածքը»: Հոգևոր այրերը այլ կերպ են մեկնաբանում եկեղեցու վերակառուցումը: Մայր Աթոռ Սբ Էջմիածնի տեղեկատվական համակարգի տնօրեն տեր Վահրամը ողջունում է «Մոսկվա» կինոթատրոնի քայլը: «Արդյունքում կվերականգնվի պատմական արդարությունը, քանի որ այն հսկա կառույցը, որը կործանվեց սովետական իշխանության օրոք, պետք է մի օր նորից վերականգնվեր»,- ասաց Տեր Վահրամը: Նրա հաղորդմամբ`դեռ պարզ չէ, թե ե´րբ կսկսվեն ապամոնտաժման աշխատանքները, ու ինչ տեսք կունենա եկեղեցին: Մինչև 1931թ. քանդվելը` Սբ Պողոս-Պետրոս եկեղեցին Երևանի հնագույն եկեղեցիներից էր` կառուցված V-VI դարերում, որը վերակառուցվել է 1679 թվականի ավերիչ երկրաշարժից հետո: Հետագայում` 1930-ականներին, Սբ Պողոս-Պետրոս եկեղեցու տեղում կառուցվեց «Մոսկվա» կինոթատրոնը: Հետագա տասնամյակների ընթացքում երևանցիներն աստիճանաբար սիրեցին նաև խորհրդային ճարտարապետության առաջարկած լուծումը: Սակայն եկեղեցու մասին հիշողությունը ոմանց, հատկապես քաղաքի ավագ սերնդի ներկայացուցիչների մոտ, դեռևս պահպանվել է` չնայած խորհրդային իշխանությունների` այն մոռացության տալու ջանքերին:
Other Articles in Մշակույթ
|
Readers' comments
Read commented Article
Post a comment
Read all 14 comments
Comments are welcomed and encouraged. However, comments not pertaining to the topic or containing slander or offensive language will be deleted. You have to be registered to be able leave your comment. Sign in or Register now for free.