«Արարատից Սիոն». անգլերեն ֆիլմ` աշխարհի պատմության մեջ հայերի դերակատարության մասին
Ֆիլմում որպես ապացույց ներկայացվում են Երուսաղեմում պահպանված հայկական տառերով հնագույն խճանկարները, հայկական արձանագրությունները Սիոն լեռան վրա և այլ պատմական փաստեր: Ֆիլմը նույն թեմայով այլ ֆիլմերից տարբերվում է նրանով, որ այստեղ օգտագործվել են ոչ թե հայ պատմագրության աղբյուրները, այլ հունական, ասորական, եբրայական և այլ աղբյուրներ: Ֆիլմի հեղինակներն ասում են, որ արտասահմանցիները շատ քիչ բան գիտեն հայ ժողովրդի` պատմության մեջ առաջին քրիստոնյա ազգը լինելու մասին: Նրանց խոսքով` մարդիկ 70 րոպեի ընթացքում անընդհատ ստանալու են տեղեկություններ, որոնք խորհելու տեղիք են տալու: Ֆիլմի ռեժիսոր Էդգար Բաղդասարյանն առաջին հերթին հենց հայերին է մեղադրում այն բանի համար, որ Հայաստանի և հայ ժողովրդի մասին արտասահմանցիներին քիչ բան է հայտնի: «Մենք ինքներս շատ քիչ բան գիտենք մեր մասին, ուր մնաց թե` աշխարհն իմանա: Եթե ուզում ենք առաջ գնալ, չպետք գոռանք, թե մենք ով ենք եղել, քանի որ դա ոչ մեկին հետաքրքիր չէ: Առաջինն աշխարհում հարցնում են` ո՞վ ես դու այսօր, այսինքն` մենք պետք է ինքներս առաջին հերթին մարսենք մեր պատմությունը, հետո նոր աշխարհին մատուցենք»,- «ԱրմենիաՆաուին» ասում է Բաղդասարյանը: Սցենարի հեղինակ ու պրոդյուսեր Տեր Մեսրոպ քահանա Արամյանը հավելում է, որ այս ֆիլմը յուրօրինակ կոչ է երիտասարդությանը` հետևելու իրենց հայրերի ճանապարհին ու իրենց պատմության տերը դառնալու: «ՎիվաՍել ՄՏՍ»-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանն ասաց. «Թող աշխարհի ազգերն իմանան, որ քրիստոնեությունը մեր ազգի համար ոչ թե կրոն է, այլ գոյության հարց, և մենք ամեն ինչ արել ենք, որ գոյատևենք մեր հավատքի շնորհիվ ու պիտի շարունակենք գոյատևել»: Ակնկալվում է, որ «Արարատից Սիոն» ֆիլմը մայիսի 12-ին կցուցադրվի նաև Մեծ Բրիտանիայում: Այն ներկայացված է արդեն ութ խոշոր միջազգային կինոփառատոների: Մինչև մայիսի 21-ը ֆիլմը կցուցադրվի Երևանի «Մոսկվա» կինոթատրոնում (17:00-ից հետո` օրը երեք անգամ): Տոմսերը վաճառվում են 1500 դրամով (մոտ 4 դոլար):
Other Articles in Մշակույթ
|
Readers' comments
Read commented Article
Post a comment
Read all 12 comments
Comments are welcomed and encouraged. However, comments not pertaining to the topic or containing slander or offensive language will be deleted. You have to be registered to be able leave your comment. Sign in or Register now for free.