Ժողովրդական պար և երաժշտական նվագարաններ. հայ ազգագրագետները փորձում են նոր շունչ հաղորդել ավանդական մշակութային արժեքներին

Ժողովրդական պար և երաժշտական նվագարաններ. հայ ազգագրագետները փորձում են նոր շունչ հաղորդել ավանդական մշակութային արժեքներին

Ֆոտոլուր

Գինոսյանը (աջից) և Դավթյանը փորձում են վերակենդանացնել հայկական ավանդական պարերը:

Մի խումբ հայ ազգագրագետներ` ՀՀ կրթության և գիտության նախարարության հետ մեկտեղ նախատեսում են այս տարվա սեպտեմբերից հանրակրթական դպրոցներում նոր ծրագիր մեկնարկել` հայկական ավանդական պարերի արտաժամյա պարապմունքներ:


«Պարի դասընթացները նախատեսվում էին իրականացնել դեռ մեկ տարի առաջ, սակայն դպրոցներում գրիպի համաճարակի, ինչպես նաև այլ խոչընդոտների պատճառով այն հետաձգվեց»,- «ԱրմենիաՆաուին» ասում է հայկական ավանդական պարերի գիտակ և «Կարին» ավանդական երգի-պարի խմբի գեղարվեստական ղեկավար Գագիկ Գինոսյանը, ով մեկն է այն մարդկանցից, որը ցանկանում է իրագործել այդ ծրագիրը:

Գինոսյանի կարծիքով`ազգագրական պարերը կրթական գործընթացի մեջ ներգրավելը կարևոր է, քանի որ այսօր նույնիսկ պարախմբերի ղեկավարները չեն տիրապետում այդ պարերին ու դրանց նշանակությանը, չգիտեն, որ կան հատուկ սգո ու ուրախության պարեր, միասնության, պատերազմի, կենցաղային պարեր:

Լուրջ բացթողումներ է նկատում ազգային նվագարանների ոլորտում նաև Գինոսյանի գործընկեր, Հայաստանի ազգային նվագարանների պետական նվագախմբի գեղարվեստական ղեկավար և դիրիժոր Նորայր Դավթյանը: Նա լուրջ մտահոգվում է, որ այս տարի Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա չեն դիմել ուդ ժողովրդական գործիքի բաժին, իսկ թառի ու քանոնի բաժնում եղել է միայն մեկական դիմում:

«Հիմնականում դիմում են դուդուկի բաժին` տարեկան մոտ 15 հոգի, որովհետև գիտեն, որ այդ գործիքով կարող են գումար վաստակել թե´ ուրախ, թե´ տխուր առիթներով, այլ ոչ թե ուդի բաժին, որով տարեկան կարող են վաստակել միայն 35000 դրամ (94 դոլար) աշխատավարձ»,- մտահոգվում է Դավթյանը:

ԱրմենիաՆաուի էջերում