Էլի մի նոր տարի. լուսնային օրացույցով տոնը բազմամարդ երեկո է խոստանում Երևանի չինական ռեստորաններում
Լուսնային օրացույցով Վիշապի նոր տարին դիմավորողների թվում կլինեն Երևանի պետական լեզվաբանական համալսարանում չինարեն սովորող ուսանողները, սակայն հազիվ թե նրանց մեջ չինացիներ լինեն, քանի որ նրանց մեծ մասը վերադարձել է հայրենիք` Չինաստանում նոր տարին 15 օր շարունակ նշելու համար: «Չայնա թաունի» աշխատակիցներն «ԱրմենիաՆաուին» ասացին, որ ռեստորանի սեղանների մեծ մասն նախօրոք պատվիրված է, և հատուկ այս երեկոյի համար տասը հոգանոց երգչախումբ են հրավիրել: Այսօր ռեստորանի հյուրերը կարող են ճաշակել ավանդական բադը և ծովամթերքից ու ձկնեղենից պատրաստված այլ ուտեստներ: «Դրակոն» ռեստորանում ևս պատրաստվում են երեկոյան սովորականից շատ հյուրեր ընդունելու: Ռեստորանի սեփականատեր Գարիկ Սարաֆյանը «ԱրմենիաՆաուին» ասում է` իրենց չինացի խոհարար Ճընը առավոտից արդեն շատ զբաղված է, քանի որ երեկոն «Դրակոնում» անցկացնել պատրաստվող չինացիները միանգամից խոհարարին են զանգում և պատվիրում իրենց ցանկացած ուտեստները: Չինական նոր տարին այսօր կնշվի նաև լեզվաբանական համալսարանի կազմում գործող Կոնֆուցիոսի ինստիտուտում: Ինստիտուտի ուսանողները կներկայացնեն իրենց ջրաներկով արված վիշապները, որից հետո տեղի կունենա փոքր համերգ:
Other Articles in Մշակույթ
|
Readers' comments
Post a comment
Comments are welcomed and encouraged. However, comments not pertaining to the topic or containing slander or offensive language will be deleted. You have to be registered to be able leave your comment. Sign in or Register now for free.