«Տուն». Լոս Անջելեսի քաղաքապետարանը չի ընդունել հայկական թեմայով Ազատության արձանի նկարը

«Տուն». Լոս Անջելեսի քաղաքապետարանը չի ընդունել հայկական թեմայով Ազատության արձանի նկարը

Photo: www.glendalepress.com

Գլենդելի քաղաքապետարանը չի ընդունել այն կտավը, որում պատկերված է Ազատության արձանը` կողքերին հայ ականավոր արվեստագետների դիմապատկերներով:

Նկարում պատկերված են նաև Արարատ սարն ու Ախթամարի արձանը:

Թեև հանձնաժողովի անդամներից մեկի կարծիքով` «թեման հաջողված» էր, սակայն արվեստի և մշակույթի հանձնաժողովը կամ քաղաքային խորհուրդը թույլ չի տվել, որ նկարը հայտնվի քաղաքապետարանի սրահներից մեկի պատին: Սա 2000 թվականից ի վեր մերժելու առաջին դեպքն է:

Անցյալ ամիս հանձնաժողովի անդամներից մեկը` Առլետ Տեր-Հովհաննիսյանը, քննարկման ժամանակ ասել էր, թե կտավում խորությամբ ներկայացված է գերազանցապես մեկ մշակույթ, այսինքն` այն համընդգրկուն չէ: «Իսկ թեման լավ է մտածված»,- ասել է Տեր-Հովհաննիսյանը:

Հեղինակ Անիտա Գարունին իրանահայ էմիգրանտ է, որը 15 տարի ապրում է Գլենդելում և ցանկանում էր նվիրել իր աշխատանքը: Նա հանձնաժողովին ասել էր, թե իր «Տուն» կոչվող կտավում արտահայտել է այն սերը, որը ինքը տածում է ԱՄՆ-ի և իր հայկական մշակույթի հանդեպ:

Հանձնաժողովի անդամներից Ռազմիկ Գրիգորյանն ասել է, թե հասկանալով հանդերձ, որ կտավը Գարունիի նախնյաց և ներկայիս հայրենիքի մասին է, սակայն ցանկալի կլիներ, որ այն ավելի շատ նվիրված լիներ նրա նոր, քան նախնյաց հայրենիքին:
ԱրմենիաՆաուի էջերում