Կարգի՞ն. ճանաչված հումորային հեռուստահաղորդման դադարը երկրպագուներին ենթադրելու տեղիք է տալիս, թե միգուցե այն գրաքննության է ենթարկվել
ՀՌԱՀ չափորոշիչների համաձայն`հեռուստաընկերությունները չպետք է հեռարձակեն հաղորդումներ, որոնք բացասական ազդեցություն են թողնում անչափահասների առողջության, մտավոր և ֆիզիկական զարգացման ու կրթության վրա: (Հաղորդումները մոնիթորինգի են ենթարկվելու, որպեսզի չպարունակեն թմրամիջոցներ և ալկոհոլ օգտագործելու կադրեր, հոգևոր և մշակութային արժեքները նսեմացնող նյութեր, ազգի երախտավորների նսեմացում և վարկաբեկում, ծնողների և դաստիարակների հեղինակազրկում, հանցագործների հերոսացում և ռոմանտիզացիա, գռեհկաբանություն և հայհոյախոսություն և այլն:) Այս բոլոր արգելված չափորոշիչներն առկա են նախկինում հեռարձակվող «Կարգին հաղորդման» մեջ, որոնք մի քանի րոպեանոց զվարճալի դրվագների տեսքով պարբերաբար հայտնվում էին հեռուստաէկրանին: ( www.kargin.am ) Սակայն ըստ հաղորդման դերասաններ Մկոյի և Հայկոյի` հաղորդման հեռարձակման դադարեցումը կապ չունի գրաքննության հետ: «Կարգին հաղորդումն» հետագայում անպայման շարունակվելու է,- «ԱրմենիաՆաուին» ասաց Մկրտիչ Արզումանյանը (Մկոն): - Իսկ այժմ աշխատանքները դադարեցրել ենք, քանի որ ունենք նոր սերիալի նախագիծ, որը ստեղծելու համար մեզ անհրաժեշտ է մեկ ամիս»: Ըստ դերասանի` սա լինելու է «սիտկոմ» ոճի սերիալ (կոնկրետ իրադարձությունների հիման վրա հումորային հեռուստասերիալի ժանր), որում մեծ թվով դերասաններ են ներգրավված լինելու:
Other Articles in Մշակույթ
|
Readers' comments
Post a comment
Comments are welcomed and encouraged. However, comments not pertaining to the topic or containing slander or offensive language will be deleted. You have to be registered to be able leave your comment. Sign in or Register now for free.