Վրաստանում քանդվում է հայկական Սբ Խաչ եկեղեցին
Այդ նպատակով Ախալցխա են ժամանել մի շարք մասնագետներ և բանվորներ: Տեղի հոգևոր հովիվ Տեր Մանուկ քահանա Զեյնալյանը նշում է, որ իրենք տեղի բնակչության ներկայացուցիչների հետ բանվորներին փորձում են բացատրել, որ դա հայկական եկեղեցի է, որ նրանք իրավունք չունեն այն վերափոխելու: Բանվորները պատասխանել են, թե` մենք այդ ամենը չգիտենք, մեզ հրահանգել են այն, ինչ հիմա մենք անում ենք: Տեր Մանուկ քահանա Զեյնալյանի վկայությամբ` «քանդելու նպատակով փորել են եկեղեցու մեկ խորանը, որտեղից դուրս են եկել հայատառ արձանագրություններով չորս քարեր, որոնցից մեկն արդեն անհետացել է: Ներկա պահին քանդված է նաև մի կամար: Ախալցխահայության պահանջն է, որ անմիջապես դադարեցվի հայ կաթողիկե այս եկեղեցու քանդումն ու վրացականացումը: Այն հայկական է և պատկանում է հայությանը»: Խնդիրը քննելու նպատակով Ախալցխա է ժամանելու Վիրահայ թեմի առաջնորդ Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը: Ի գիտություն. Այս նյութը, ինչպես նաև այս խորագրի ներքո ներկայացվող «ԱրմենիաՆաուի» մյուս նյութերը հրապարակվում են անփոփոխ: «ԱրմենիաՆաուն» պատասխանատվություն չի կրում բովանդակության և թարգմանության համար:
Other Articles in Մշակույթ
|
Readers' comments
Read commented Article
Post a comment
Read all 2 comments
Comments are welcomed and encouraged. However, comments not pertaining to the topic or containing slander or offensive language will be deleted. You have to be registered to be able leave your comment. Sign in or Register now for free.