Նամակ տուն. Սփյուռքահայը բացահայտում է, որ «տունը» պատմության մեջ է
Վերջին երկու շաբաթն եմ անցկացնում Հայաստանում: Դժվարությամբ եմ համակերպվում այն մտքի հետ, որ շուտով պետք է մեկնեմ: Իհարկե, անհամբեր սպասում եմ բոլոր հարազատներիս ու ընկերներիս հետ կրկին հանդիպելուն, սակայն պետք է խոստովանեմ, որ նրանց շատ չեմ կարոտել, քանի որ Երևանում մտերիմների իմ շրջանակն եմ ստեղծել:
Չնայած զգացմունքներիս` չեմ կարող չմտածել, թե ինչպես են տեղացիները վիրավորվում, երբ սփյուռքահայը գալիս է այս երկիր և այն իր հայրենիքը կոչում: Հասկանում եմ նրանց` ես բնիկ չեմ այստեղ. տարբերվում եմ իմ բնական վարքագծով, ի՜նչ արած: Պատասխան |