Սպորտ. Հայաստանը ցանկանում է հյուրընկալել (պատանեկան) օլիմպիական խաղերը
Օլիմպիական խաղեր
Երկուշաբթի Շվեյցարիայում հանդիպելով միջազգային օլիմպիական կոմիտեի (ՄՕԿ) նախագահ Ժակ Ռոգեի հետ` Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի (ՀԱՕԿ) նախագահ Գագիկ Ծառուկյանը ցանկություն հայտնեց, որ 2018 թ. երրորդ օլիմպիական պատանեկան խաղերն անցկացվեն Հայաստանում: ՀԱՕԿ-ի (www.armnoc.am) հաղորդման համաձայն` Ծառուկյանը նաև առաջարկել է, որ Եվրոպայի օլիմպիական կոմիտեի (ԵվՕԿ) և միջազգային օլիմպիական կոմիտեի գործկոմի նիստերն անցկացվեն նաև Հայաստանում, «քանզի կան համապատասխան բոլոր պայմանները»: Ծառուկյանը նաև ընդգծել է, որ միջազգային պայմաններին համապատասխանող մարզակառույցներ կան, որտեղ կարելի է անցկացնել «ցանկացած մասշտաբի մրցումներ»: Պատասխան |