Բացիկները հուշ են. Օսմանյան կայսրության հայերի կյանքի մասին պատմող բացառիկ հավաքածուն ներկայացված է Երևանում
Երևանում բացված ցուցահանդեսում ներկայացված է Օսմանյան կայսրությունում հայ համայնքների կյանքի մասին պատմող բացիկների հավաքածուն: Ցուցահանդեսի թուրք համակարգողն ասում է, որ բացիկները, որոնք ցուցադրվել են նաև Թուրքիայում և մի շարք եվրոպական քաղաքներում, լավ միջոց են ներկայացնելու Օսմանյան կայսրությունում ապրած էթնիկ խմբերի կյանքն այն տեսանկյունից, որը տարբերվում է Թուրքիայի ներկայիս պաշտոնական տեսակետից:
Ցուցահանդեսը կազմակերպվել է «Մոսկվա» կինոթատրոնում` «Սիվիլիթաս» հիմնադրամի և «Բիրզամանլար» հրատարակչության նախաձեռնությամբ (հովանավոր` «Հայփոստ» ՓԲԸ): Ցուցահանդեսում, որը կոչվում է «Սիրելի եղբայրս. հայերը Թուրքիայում 100 տարի առաջ», ներկայացված բացիկներն արտացոլում են Օսմանյան կայսրության շուրջ երկու տասնյակ քաղաքներում 1900-1910 թթ. ապրած հայ համայնքների կյանքը: Պատասխան |