Բնապահպանական տագնապ. Հայաստանի կենդանական աշխարհը կրկին վտանգված է
Երևանյան բնապահպանական կազմակերպություններից մեկը փորձում է կանխել Հայաստանում Կարմիր գրքում գրանցված կենդանիների որսը:
«Էկոլուր» բնապահպանական հասարակական կազմակերպության հաղորդմամբ` ռուսական «Այբեքս» որսորդական ակումբը Ուրծասարի լեռներում որս է կազմակերպում: Կազմակերպությունը բեզոարյան այծի որսը սահմանել է 3500 եվրո, հայկական մուֆլոնինը` 4000 եվրո, իսկ կովկասյան արջինը` 450 եվրո: Պատասխան |