Մարգարա. աշխարհաքաղաքականության մասին` սահմանամերձ գյուղում
Մարգարայում կասկածանքով են նայում օտար այցելուներին, ովքեր համարձակորեն շրջանցում են հաստ գերանն ու փորձում հասնել սահմանագիծն ազդարարող դարպասներին:
Սահմանային դիրքերում ծածանվում է հայկական եռագույնը: Փակ դարպասներից այն կողմ Մարգարայի հայտնի կամուրջն է, որը ձգվում է Արաքս գետի վրայով ու վերջանում այս անգամ արդեն Թուրքիայի սահմանն ազդարարող դարպասների մոտ: Հեռվից երևում է թուրքական կարմիր դրոշը` կիսամահիկով: Պատասխան |