«Լույս հայի աչքերին». Տեսողության համաշխարհային օրն ակնաբույժներն այցելում են Աբովյանի ՔԿՀ կալանավորներին
Աբովյանի քրեակատարողական հիմնարկի (ՔԿՀ) ամենածեր կալանավոր Զոյա Սարգսյանը վերջին չորս ամիսներին ակնոցի կարիք ուներ, քանի որ ընկել էր` կոտրելով ձեռքն ու ակնոցը:
Հոկտեմբերի 8-ին` Տեսողության համաշխարհային օրը, որն այս տարի նվիրված էր գենդերային առողջության ու ակնաբուժության հարցերին, «Հայկական ակնաբուժության նախագիծ» (ՀԱՆ) բարեգործական հիմնադրամը պարգևեց երկար սպասված նվերը: Պատասխան |