Քաղաքագետը խորհուրդ է տալիս Հայաստանի նախագահին չգնալ Թուրքիա ֆուտբոլային խաղը դիտելու
Ազգային և ռազմավարական հետազոտությունների կենտրոնի տնօրեն Ռիչարդ Կիրակոսյանը խորհուրդ է տալիս Հայաստանի նախագահին չգնալ Թուրքիա հոկտեմբերի 14-ին նախատեսված Աշխարհի գավաթի որակավորման փուլի Հայաստան-Թուրքիա ֆուտբոլային խաղը դիտելու` ի պատասխան Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հոկտեմբերի 11-ի հայտարարությանը:
Ուշագրավ է, որ Ցյուրիխում հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մասին արձանագրությունները ստորագրելուց մեկ օր անց Էրդողանը կրկին հայտարարեց, որ Հայաստանը «պետք է դուրս բերի իր զորքերը Լեռնային Ղարաբաղից», և որ Թուրքիան «չի կարող բացել Հայաստանի հետ սահմանները, մինչև Հայաստանը դուրս չբերի իր զորքերը հակամարտության գոտուց»: Պատասխան |