ԱՄՀ. գործադիր տնօրենները դրվատանքի խոսքեր են ասում և խորհուրդներ են տալիս Հայաստանի կառավարությանը ճգնաժամի հաղթահարման առնչությամբ
Հայաստանում գտնվող Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) գործադիր տնօրենների խումբը Հայաստանը համարում է համաշխարհային տնտեսական ճգնաժամից առավել տուժած երկրներից մեկը: Միաժամանակ նրանք դրվատել են Հայաստանի իշխանությունների վարած հակաճգնաժամային քաղաքականությունը:
«Համաշխարհային ճգնաժամը ծանր հարված է հասցրել Հայաստանին: 2009 թ. համար Հայաստանի տնտեսական աճի վերաբերյալ ԱՄՀ կանխատեսումը բացասական 15 տոկոս է: Հայաստանը դժվարությունների է հանդիպել` կապված արտերկրից փոխանցումների նվազման, օտարերկրյա ներդրումների կրճատման և, ինչպես շատ այլ երկրներում, հարկային մուտքերի կրճատման հետևանքով»,- ասաց ԱՄՀ գործադիր տնօրենների խորհրդի անդամ Ամբրուազ Ֆայոլը, որը հիմնական բանախոսն էր երկուշաբթի լրագրողների հետ իրենց հայաստանյան այցի ավարտին նվիրված հանդիպման ժամանակ: Պատասխան |