Թագավորն իշխում է. Աբրահամն սկսում է Սուպեր վեցնյակի մրցաշարը` հաղթանակ տոնելով «չար մտադրություններ» ունեցող ամերիկացու նկատմամբ
Շաբաթվա վերջին գերմիջին քաշային բռնցքամարտիկների Սուպեր վեցնյակի մրցաշարի շրջանակներում «Արթուր Թագավորի» մրցամարտը դիտարժան մեկնարկ էր: Հայազգի բռնցքամարտիկը վերջին ռաունդում նոկաուտի ենթարկեց մրցակցին:
Շաբաթ երեկոյան Բեռլինի մարզադահլիճում իր երկրպագուների առաջ Գերմանիայի դրոշի տակ հանդես եկող 29-ամյա Աբրահամը, որն այս տարվա սկզբում հրաժարվեց IBF վարկածով չեմպիոնի իր գոտուց` անպարտելի մնալով միջին քաշային կարգում, որպեսզի մասնակցի Սուպեր վեցնյակի մրցաշարին, նոկաուտի ենթարկեց «Չար մտադրություններ» մականվամբ Ջերմեյն Թեյլորին (ԱՄՆ Արկանզասի նահանգ), երբ 12-րդ ռաունդի ավարտին մնացել էր վեց վայրկյան: Պատասխան |