Վայրագություն վանդակում. Հայաստանում մեծ աղմուկ է բարձրացրել առյուծի ձագերի ու ավանակի մենամարտի առցանց տարածումը
Անցյալ շաբաթ առցանց միջավայրում զետեղված տեսանյութը, որում առյուծի երկու ձագեր վանդակում հարձակվում են ավանակի վրա և չարչարում նրան հիացական հայ ամբոխի աչքի առաջ, լայն հնչեղություն ստացավ և հասարակական արժեքների վերաբերյալ քննարկումների տեղիք տվեց, որին միացան նաև կենդանիների պաշտպանությամբ զբաղվող կազմակերպություններ:
Տեսանյութը վերագրվում է մեծահարուստ գործարար և Ազգային ժողովի պատգամավոր Գագիկ Ծառուկյանին, քանի որ վերջինս սեփական գազանանոց ունի և հայտնի է նրանով, որ առյուծ շատ է սիրում: Ծառուկյանը կտրականապես հերքել է, որ այդ տեսանյութը կապ ունի իր կամ իր կենդանիների հետ: Պատասխան |