Բարձր ցուցանիշներ. ՄԱԿ-ի զեկույցի համաձայն` Հայաստանում մարդկային զարգացման և ՀՆԱ համանիշներով առաջընթաց է արձանագրվել
ՄԱԿ-ի ամենամյա զեկույցի համաձայն` Հայաստանում մարդկային զարգացման համանիշով առաջընթաց է արձանագրվել, ինչը չի խանգարում Հայաստանին արտագաղթի բարձր ցուցանիշներ ունենալ:
ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի կողմից հրապարակվող անկախ զեկույցում Հայաստանը մարդկային զարգացման համանիշով աշխարհի 182 երկրների շարքում զբաղեցնում է 84-րդ տեղը: Անցյալ տարվա համեմատությամբ` Հայաստանում մարդկային զարգացման համանիշը բարելավվել է մեկ շնչին բաժին ընկնող համախառն ներքին արդյունքի (ՀՆԱ) ավելացման շնորհիվ: Պատասխան |