«Նարնջագույն հեղափոխություն». երրորդ օպերատորը մտադիր է նվաճել հայաստանյան շուկան
Գալիք շաբաթ Հայաստանի հեռահաղորդակցության ոլորտում իր գործունեությունը կսկսի բջջային երրորդ օպերատորը. «Ֆրանս Տելեկոմ» խմբի հիմնական ապրանքանիշ Orange-ին բավական խիստ մրցակցություն է սպասվում:
Հայաստանում արդեն գործող երկու բջջային օպերատորները գրավել են շուկայի մեծ մասը` «ՎիվաՍել-ՄՏՍ»-ը, վերջին տվյալներով, ավելի քան 2 մլն բաժանորդ ունի, իսկ «ԲիԼայն» ընկերությունը, 2009-ի հունիսի տվյալներով` ավելի քան 480 000 բջջային բաժանորդ: Պատասխան |