ԱՍԱԼԱ. Հայաստանի ազատագրության հայ գաղտնի բանակն ընդդեմ հայ-թուրքական արձանագրությունների
Հոկտեմբերի 10-ին Ցյուրիխում ստորագրված հայ-թուրքական արձանագրությունները չպետք է վավերացվեն, քանի որ դրանք ուղղակի սպառնալիք են Հայաստանի անվտանգությանը: Մամուլի ասուլիսի ժամանակ նման հայտարարությամբ է հանդես եկել ԱՍԱԼԱ հայ գաղտնի բանակի «Ուխտ Արարատի» ռազմահասարակական կազմակերպության համակարգող Տիգրան Փաշաբեզյանը:
Փաշաբեզյանի կարծիքով` արձանագրությունների ստորագրումը ակտիվացրել է իսլամական ահաբեկչական խմբավորումներին, որոնք հոկտեմբերի 10-ից սկսած մի շարք ահաբեկչություններ են կատարել Աֆղանստանում, Իրանում և Պակիստանում: Իսկ եթե փաստաթուղթը վավերացվի, ապա մտավախություն կա, որ նման բան կսկսվի նաև Հայաստանում, Լեռնային Ղարաբաղում և Սամցխե-Ջավախեթիում: Պատասխան |