Բնիկների իրավունքներ. Արևմտյան Հայաստանի հայերի ներկայացուցիչն ասում է` հայ-թուրքական արձանագրությունները նշանակում են «պատմական հողերից հրաժարում»
Արևմտյան Հայաստանի հայերի ներկայացուցիչը կարծում է, որ այս ամսվա սկզբին Շվեյցարիայում Հայաստանի և Թուրքիայի միջև ստորագրված երկու արձանագրություններն ուղղակիորեն ոտնահարում են Արևմտյան Հայաստանի հայերի իրավունքները:
Այդ արձանագրություններով Հայաստանն ու Թուրքիան պարտավորվում են դիվանագիտական հարաբերություններ հաստատել և երկկողմ հարաբերություններ զարգացնել: Այս փաստաթղթերը, որոնք հոկտեմբերի 10-ին ստորագրել են երկու երկրների արտգործնախարարները, այժմ պետք է վավերացվեն երկու երկրների խորհրդարանների կողմից: Պատասխան |