Երևան-Էջմիածին-սփյուռք. Ըստ Սարգսյանի` թեև եկեղեցին անջատ է պետությունից, սակայն կարևոր դերակատարություն ունի հայ ժողովրդի կյանքում
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի ունեցած Թեմական ներկայացուցչական երրորդ ժողովի ընթացքում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, անդրադառնալով եկեղեցի-պետություն հարաբերություններին, նշել է, որ դրանք հատկապես կարևոր են երկրի համար «ներկա պատմական փուլում»:
«Խոստովանենք, որ եկեղեցի-պետություն հարաբերությունների կարգավորումը հեշտ խնդիրներից չէ: Եկեղեցին չպետք է միջամտի պետության գործերին, և պետությունը չպետք է միջամտի եկեղեցու գործերին: Այս պարզ բանաձևը դժվար է կիրառել կյանքում, որովհետև մեր` հայերիս դեպքում գրեթե անհնար է զատորոշել այն սահմանը, թե որտեղ է ավարտվում մեր հոգևոր մշակույթը և որտեղ է սկսվում աշխարհիկ, մասնավորապես` քաղաքական մշակույթը: Կարծում եմ, որ այսօր մենք մոտ ենք ոսկե միջինին…: Այս ասպարեզում իհարկե ժամանակը կանի իր անխուսափելի սրբագրումները, բայց, ըստ էության, մենք ճիշտ ճանապարհի վրա ենք: Պետական կառույցները պատրաստ են շարունակել և խորացնել այս համագործակցությունը, որ արդեն իսկ տալիս է իր դրական արդյունքները»,- ասել է նախագահ Սարգսյանը: Պատասխան |