Եհովայի վկան ընդդեմ Հայաստանի. կրոնական կազմակերպությունը դժգոհ է Ստրասբուրգի դատարանի որոշումից
Եհովայի վկան, որը Հայաստանի բանակում ծառայելուց հրաժարվելու պատճառով գրեթե մեկ տարի է անցկացրել բանտում, հավանաբար կդիմի Ստրասբուրգի դատարանի ավելի բարձր պալատ, քանի որ միջազգային դատական ատյանը կրոնական համոզմունքների հիմնավորմամբ զինվորական ծառայությունը մերժող անձի գործում որոշումը կայացրել է հօգուտ Հայաստանի Հանրապետության:
Հոկտեմբերի 27-ին Մարդու իրավունքների եվրոպական դատարանը չբավարարեց զինծառայությունից խուսափած «Եհովայի վկաներ» կրոնական կազմակերպության անդամ Վահան Բայաթյանի հայցն ընդդեմ Հայաստանի Հանրապետության` հիմք ընդունելով հիմնականում այն հանգամանքը, որ նրա բանակ զորակոչվելու ժամանակ (2001 թ.) Հայաստանը չի ունեցել «Այլընտրանքային ծառայության մասին» օրենք (օրենքն ուժի մեջ է մտել 2004-ին) և դեռ չէր վավերացրել Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիան (վավերացվել է 2002 թ. ապրիլին): Պատասխան |