Գրիպի սարսափ. H1N1-ի մասին խոսակցությունները պատճառ են, որ սովորական մրսածությունը խուճապ առաջացնի
Ուշ աշունը, որը հայտնի է որպես մրսածության ու սեզոնային սովորական գրիպի տարածման շրջան, այս տարի Հայաստանում ավելի շատ անհանգստության առիթ տվեց` Ուկրաինայից, Ռուսաստանից, Թուրքիայից և տարածաշրջանի մյուս հարևան երկրներից ստացվող մոլեգնող խոզի գրիպի մասին լուրերի ֆոնի վրա:
Հայաստանի առողջապահության ոլորտի մասնագետները շարունակում են պնդել, որ անհանգստանալու կարիք չկա: Ըստ նրանց` Հայաստանում դեռ խոզի գրիպի դեպք չի արձանագրվել, չնայած այն արագորեն տարածվում է հարևան և այն երկրներում, որոնց հետ Հայաստանը սերտ հարաբերություններ ունի: Պատասխան |