«Օրանժ-Արմենիա». բջջային երրորդ օպերատորն իր բաժանորդներին շահավետ պայմաններ է առաջարկում
Հայաստանում բջջային կապի երրորդ օպերատորը` «Օրանժ-Արմենիա» ֆրանսիական կազմակերպությունը, նոյեմբերի 5-ից սկսեց պաշտոնապես գործել Հայաստանի տարածքում և իր բաժանորդներին արդեն առաջարկում է ծառայությունների չափազանց շահավետ պայմաններ:
«Օրանժ-Արմենիա» ընկերության գործադիր տնօրեն Բրունո Դյութուան մամուլի ասուլիսի ընթացքում ասաց, որ Հայաստանը դարձավ աշխարհի 31-րդ երկիրը, որտեղ կազմակերպությունը սկսեց իր աշխատանքը: «Օրանժ-Արմենիա»-ն (ֆրանսիական «Ֆրանս Տելեկոմ» կոնցեռնի դուստր ձեռնարկություն) պարտավորություն է ստանձնել երկու տարվա ընթացքում Հայաստանի 42 քաղաքներում ստեղծել և ապահովել առնվազն մեկական սպասարկման գրասենյակ, ինչպես նաև GSM-ծածկույթ Երևանում և 42 քաղաքներում: Պատասխան |