Սեզոն 2010. Հայաստանը պատրաստ է ձմեռային տուրիստական շրջանին
Հայաստանը լիովին պատրաստ է ձմեռային տուրիստական շրջանի մեկնարկին. ՀՀ կառավարության հայտարարած ձմեռային տուրիզմի կենտրոնները «կազմ և պատրաստ են ձմռան սեզոնին»:
ՀՀ էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության և տարածքային տնտեսական զարգացման վարչության պետ Մեխակ Ապրեսյանը մամուլի ասուլիսի ժամանակ հայտնեց, որ Կոտայքի մարզի Ծաղկաձոր և Վայոց ձորի մարզի Ջերմուկ քաղաքները պատրաստ են ընդունելու ձմեռային զբոսաշրջիկներին, «կաևորը, որ առատ ձյուն լինի, ինչը չեղավ անցյալ տարի»: Նշենք, որ օդերևութաբանների նախնական կանխատեսումների համաձայն` այս տարի սպասվում է տեղումներով լի ձմեռ, և ձյան տեսքով առաջին տեղումներն սպասվում են դեկտեմբերի կեսից: Պատասխան |