Փաշինյանի գործը. ընդհատակում անցկացրած ժամանակահատվածը խոչընդոտում է խմբագրի` ընտրություններին մասնակցելուն
Ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության Իջևանի բաժանմունքը հրաժարվել է վերջին հինգ տարում Հայաստանում մշտապես բնակվելու մասին տեղեկանք տրամադրել Երևանի թիվ 10 ընտրատարածքում` որպես պատգամավորության թեկնածու առաջադրված, ներկայումս անազատության մեջ գտնվող ընդդիմադիր օրաթերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանին: Այս տեղեկանքի բացակայության դեպքում Կենտրոնական ընտրական հանձնաժողովը չի կարող գրանցել Փաշինյանի թեկնածությունը:
Տեղեկանքը չտրամադրելու հիմք է հանդիսացել ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության նոյեմբերի 3-ին տրամադրած գրությունը, ըստ որի` Փաշինյանը 2008-ի փետրվարի 26-ից մինչև 2009-ի հուլիսի 7-ը գտնվել է հետախուզման մեջ և այդ ժամանակահատվածում Հայաստանում չի բնակվել: Պատասխան |