Ձգենք գոտիները. 2010 թ. բյուջեի ծախսերի կրճատումը մի շարք ոլորտներում նախարարներին թևաթափ չի արել
Ընդդիմության կողմից որպես «հրաժարականի» բյուջե որակված 2010 թ. բյուջեի նախագծով կրճատվել են մի շարք նախարարությունների ծախսերը, ինչը, սակայն, նախարարներին թևաթափ չի անում:
2010-ի բյուջեի ծախսային մասը 859 մլրդ դրամ է ծրագրված (մոտ 2 մլրդ 230 մլն դոլար), ինչը 75 մլրդ դրամով (մոտ 195 մլն դոլար) պակաս է այս տարվա համար պլանավորված եկամտային մասից և 21 մլրդ դրամով (մոտ 55 մլն դոլար)` սպասվող ծախսային մասից: Պատասխան |