Խոզի գրիպ. Հայաստանում հայտնաբերված H1N1 վարակի դեպքերը դեռ պետք է հաստատվեն
Երեկ առողջապահության ոլորտի պատասխանատուները հաստատեցին, որ Հայաստանում գրանցվել է աշխարհում «խոզի գրիպ» անունով հայտնի H1N1 վիրուսի 3 դեպք: Այդուամենայնիվ, վերջնական եզրակացությունը պետք է տա Առողջապահության համաշխարհային կազմակերպության Լոնդոնում գտնվող ռեֆերենտ լաբորատորիան:
Վիրուսը կրողներից մեկը ազգությամբ պարսիկ է, որը Հայաստան էր ժամանել Ուկրաինայի Դնեպրոպետրովսկ քաղաքից: (Խոզի գրիպը վերջին մի քանի շաբաթների ընթացքում մեծ թափով տարածվել է Ուկրաինայում, որտեղ արդեն ավելի քան 90 մարդ է մահացել): Պատասխան |