2009-ի խաղաշրջանի ավարտը. ֆուտբոլը միայն դիվանագիտություն չէ
Ավարտվեց Հայաստանի ֆուտբոլի հերթական` 18-րդ ազգային առաջնությունը: Ավարտվեց առանց անակնկալների. մայրաքաղաք Երևանը ներկայացնող «Փյունիկ» ֆուտբոլային ակումբը արդեն 9-րդ անգամ հաղթող է ճանաչվում` 28 խաղից 65 միավոր վաստակելով: Աշտարակի «Միկան» 58 միավորով զբաղեցրել է 2-րդ տեղը, 53 միավորով 3-րդ տեղում է Երևանի «Ուլիսը»: Բարձրագույն լիգան լքում է անցյալ խաղաշրջանի փոխչեմպիոն Երևանի «Արարատը»` հայ երկրպագուների լեգենդար ֆուտբոլային թիմը, և նրա փոխարեն հայկական ֆուտբոլի բարձրագույն լիգայում 2010 թ. խաղաշրջանում խաղալու է Դիլիջանի «Իմպուլսը»: Առաջնության լավագույն ռմբարկուն է դարձել Արթուր Քոչարյանը («Ուլիս»), որը 15 գոլ է խփել, իսկ Բոթի Դեմելը («Միկա») և Արսեն Ավետիսյանը (Կապանի «Գանձասար»)` 14-ական:
Պատասխան |