«Իրական քաղաքականություն». Լևոն Տեր-Պետրոսյանը սատարում է հայ-թուրքական գործընթացին, սակայն շարունակում է ընդդիմանալ Սարգսյանին
Հայ ազգային կոնգրեսի ակտիվի հետ նոյեմբերի 11-ին կայացած հանդիպմանը ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը հիմնականում իր աջակցությունն է հայտնել Թուրքիայի հետ Հայաստանի մերձեցման գործընթացին, սակայն կրկնել է ներկայիս իշխանությունների հրաժարական տալու իր վաղեմի պահանջը:
Ընդդիմադիր առաջնորդը նաև պնդել է, որ նախագահ Սերժ Սարգսյանի` Անկարայի հետ հաշտեցնող համաձայնագրի «ազգայնական» քննադատությունը «ոչ մի առնչություն չունի իրական քաղաքականության հետ»: Պատասխան |