Նոր փուլ հայ-թուրքական հարաբերություններում. ֆուտբոլային դիվանագիտությունը տեղափոխվել է վոլեյբոլի հրապարակ
Չնայած քաղաքական բառապաշար մուտք գործած «ֆուտբոլային դիվանագիտություն» տերմինին, այն իրավիճակը, որ ձևավորվել է հայ-թուրքական հարաբերությունների դիվանագիտական առանցքում, ավելի շուտ վոլեյբոլի հրապարակ է հիշեցնում:
Երկու երկրներն իրարից բաժանող ներկայիս սահմանը կարծես ձգված վոլեյբոլի ցանց լինի, որի երկու կողմից թիմերը փորձում են հարձակում գործել: Նախաձեռնությունը մի թիմից մյուսին է անցնում, սակայն, ընդհանուր առմամբ, առավել ագրեսիվ են թվում թուրքերը: Պատասխան |