Ճգնաժամի կառավարում. ԱՄՀ-ը դրական է գնահատում կառավարության գործելաոճը և հորդորում է պահպանել դրամի լողացող փոխարժեքի քաղաքականությունը
Միջազգային ֆինանսական կառույցի ներկայացուցիչը դրական է գնահատում Հայաստանի կառավարության հակաճգնաժամային քաղաքականությունը, բայց միաժամանակ նշում է, որ երկրում ֆինանսական ու տնտեսական տարբեր սխալ քայլեր ու մոտեցումներ են կիրառվել, որոնք դեր են խաղացել 2009 թ. տնտեսության կտրուկ անկման գործում:
Հինգշաբթի լրագրողներին ներկայացնելով Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) կանխատեսումները տարածաշրջանում 2010-ի համար` ԱՄՀ հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչ Նինկե Օմեսն ասել է, որ, ըստ իրենց կանխատեսումների, 2009-ը Հայաստանը կփակի 15,5 տոկոս տնտեսական անկումով: Պատասխան |